Business Insider հրատարակության փորձագետները կազմել են աշխարհի լավագույն 20 սմարթֆոնների վարկանիշը: Լավագույն բնութագրիչներով գաջեթների ցուցակը հրապարակվել է կայքում, գրում է Lenta-ն: Հզոր մարտկոցի, նկարահանման որակի եւ ժամանակակից դիզայնի շնորհիվ առաջին տեղում հայտնվել է չինական OnePlus 6T-ն: Բացի դրանից մասնագետները գնահատել են մրցակիցների համեմատ սմարթֆոնի գրավիչ գինը: Երկրորդ տեղը փորձագետները տվել են iPhone XR-ին, որը լավագույնն է ճանաչվել Apple-ի շարքում: Երրորդ տեղը բաժին է հասել Google Pixel 3 եւ Pixel 3 XL սմարթֆոններին, որոնք լավագույն տեսախցիկն ունեն: Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Samsung Galaxy Note 9, iPhone XS եւ iPhone XS Max, LG V40, iPhone X, Samsung Galaxy S9 Plus, iPhone 8 Plus եւ Samsung Galaxy S9: Երկրորդ տասնյակում հայտնվել են Samsung-ի եւ Apple- մի քանի հին մոդելներ: Մասնագետները նաեւ նշել են ամերիկյան Razer ընկերության Phone 2 սմարթֆոնը, որը մասնագիտացած է խաղային սարքավորումների մշակման եւ Motorola մոդելի ստեղծման գործում: Мото G6-ը եւ Moto Z3-ը (18 եւ 19 տեղեր համապատասխանաբար) նշվել են կոկիկ դիզայնի, բարձր ձայնի եւ մարտկոցի ավելացված աշխատանքի համար: 20-յակը եզրափակում է BlackBerry Key2-ը, որը վարկանիշում qwerty ստեղնաշար ունեցող միակ հեռախոսն է: Փորձագետները եզրակացրել են, որ 2019-ի լավագույն սմարթֆոնների վարկանիշը շատ չի տարբերվում նախորդ տարվա նույն ցուցակից: Սակայն իրավիճակը կարող է լրջորեն փոխվել արդեն փետրվարին, երբ այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են Samsung-ը եւ LG-ն, Mobile World Congress ցուցահանդեսին կհայտարարեն նոր մոդելների մասին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02