Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցելու: Պատանեկան միամտությամբ հավատում էինք, որ ժողովրդի ձայնը լսելի կդառնա, և Արցախը կվերամիավորվի Մայր Հայաստանին՝ իրագործելով մեր բոլորիս երազանքը: Բայց ընդամենը շաբաթներ անց հասկացանք, որ այս հիմնախնդրի լուծման միակ և պարտադրված ճանապարհը զինված պայքարն է…
31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել, և այս գիտակցումը հավանաբար դեռ երկար տարիներ մեզ չի լքելու: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որ առկա է Արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո, բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը։ Շարժումը հաղթանակել ենք, և սա կատարված փաստ է։ Իսկ շարունակությունն արդեն մեր և մեզնից հետո եկող սերունդների պայքարի ու հաղթանակի տարեգրությունը պիտի կազմի։
Շնորհավորո՛ւմ եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ: Համոզված եմ՝ այն ձեռքբերումները, որոնք թանկ գնով արձանագրել ենք այս տարիների ընթացքում, կարդարացնենք Ուժեղ, Զարգացած և Միասնական Հայրենիքի կերտմամբ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02