Փետրվարի 15-ին Մոսկվայում Baring Vostok ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ-ի քաղաքացի Մայք Քալվինի ձերբակալությունը Մոսկվայում ապրող և աշխատող օտարերկրյա մասնագետների շրջանում իսկական իրարանցում է առաջացրել։
Գրեթե բոլոր գործարարները կարծում են, որ այս գործը հանգում է «բաժնետերերի միջև տրիվյալ վեճերի», որը վերածվել է վրեժի: Baring Vostok հիմնադրամը, որտեղ Ֆիլիպ Դելպալը պատասխանատու է ֆինանսական հատվածի համար, «Արևելյան» բանկի գլխավոր բաժնետերն է, ռուսական երկու գործարարների` Շերզոդ Յուսուպովի և Արտյոմ Ավետիսյանի հետ: Շերզոդ Յուսուպովը Baring Vostok-ին պաշտոնապես մեղադրում է այն բանում, որ վերջինս գերագնահատել է մի ֆինանսական հաստատության հետ գործարքի արժեքը ի վնաս իրեն:
Փետրվարի 7-ին՝ իրադարձություններից 2 տարի անց, Յուսուպովը Դաշնային անվտանգության ծառայություն (ԴԱԾ) դիմում է ներկայացրել, որը անմիջապես սկսել է ձերբակալությունները։ Ամբաստանյալները ժխտում են ցանկացած տեսակի մեղադրանք և կասկածում են, որ այս ծրագրի իրական պատվիրատուն ռուսաստանցի երկրորդ բիզնեսմեն Արտյոմ Ավետիսյանն է, որին է պատկանում «Արևելյան»-ի կապիտալի 32%-ը, բացի այդ նա խնդիրներ ունի Baring Vostok հիմնադրամի հետ՝ կապված բանկի մինչկապիտալիզացման հետ։ Այս վեճը այժմ քննվում է Լոնդոնում Միջազգային առևտրային արբիտրաժի կողմից՝ տեղեկացնում է Le Figaro-ն։
Ներդրումային ֆոնդի ղեկավարությունը պնդում է, որ խարդախության զոհ է դարձել, որն ուղղված է Լոնդոնում դատարանի որոշում կայացնելուց առաջ իրեն տապալելուն։ Արտյոմ Ավետիսյանը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալուց, բայց Մոսկվայում բոլորը նշում են հայազգի այս գործարարի՝ռուսական իշխանությունների գերիշխող կլանի անվտանգության ուժերի հետ ունեցած բարեկամական կապերի մասին: Այս կլանը, որ ներառում է անվտանգության համակարգը, պայքարում է Կրեմլի ազդեցիկ լիբերալների փոքր խմբի դեմ և պայքարում է հանուն Արևմուտքի հետ առճակատման: Ավետիսյանը մոտ է Գյուղատնտեսության նախարար և Նիկոլայ Պատրուշևի որդի Դմիտրի Պատրուշևի հետ, որն ինքն էլ ղեկավարում է Ազգային անվտանգության խորհուրդը և գլխավորել է ԴԱԾ-ն 2000-2008թթ․։
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02