Սեպտեմբերի 21-ին Բելգիայի հեղինակավոր Cercle Royal Gaulois թագավորական ակումբի սրահներում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական օրը։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: ՀՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը ներկա էին Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, Եվրամիության անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելգիայի փոխվարչապետ, աշխատանքի, տնտեսության և գյուղատնտեսության հարցերով նախարար Դավիդ Կլարինվալը և Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով։
«Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են Հայաստանի առանձնահատուկ դերը Բելգիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների հետ համագործակցության համատեքստում՝ մատնանշելով վերջին շրջանում գործընկերության և աջակցության առարկայական օրինակները։ Բելգիայի փոխվարչապետը և ԵՄ հանձնակատարը վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն հետզհետե խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Բելգիա և Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների աննախադեպ նվաճումներին, առանցքային ձեռքբերումներին և հետագա քայլերին։ Դեսպանն ընդգծել է անկախ պետականության, ինքնիշխանության, օրենքի գերակայության և տնտեսության բազմազանեցման կարևորությունը, ինչպես նաև այս արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության դերը՝ շեշտելով առկա մարտահրավերների ու կնճռոտ հարցերի լուծման հրամայականը։ ՀՀ դեսպանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում Եվրոպական միության ռազմավարական տեսլականի հորիզոնում, իսկ Բելգիայի Թագավորության հետ հարաբերություններն ապրում են աննախադեպ վերելք՝ ընդլայնելով բազմաշերտ գործընկերությունն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։ Դեսպան Բալայանը նկատել է, որ այսօր Հայաստանն ապրում է պատմական մի շրջափուլում, որը հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռում առաջնորդող դեր ստանձնել մի շարք կարևորագույն ոլորտներում, հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները և ապահովել երկրի կայուն ու անվտանգ ապագան։ Տոնական երեկոն ամբողջացավ հայկական հարուստ խոհանոցի հյուրասիրությամբ, ազգային երաժշտության կատարումներով, հայկական արտադրանքի և Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրություններով»,- ասվում է հաղորդագրությունում։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02