Խորհրդարանում տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որին մասնակցում է նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Մինչ քննարկման մեկնարկը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:
Նախարարը տեղեկացրեց, որ կալանավորներից մեկին, ով գտնվում էր կարանտինի մեջ, տեղափոխվել էր ՔԿՀ, գտել են կախված վիճակում: Զեյնալյանն ասաց, որ նա ինքնասպանություն է գործել:
Ըստ Զեյնալյանի՝ ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: «Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ, այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, բայց գործը դեռևս նախաքննության փուլում է»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ ինքնասպան եղած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ փետրվարի 21-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 54-ամյա կալանավորված անձին գտել են կախված վիճակում:
Կալանավորը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով՝ «բռնաբարություն»։ Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02