Արդեն իսկ հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության բոլորովին նոր՝ Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը: Հայաստանում ներդրված այս ծառայության նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Բոլոր գործընթացները կատարվում են օնլայն տիրույթում: Առանձնահատուկ շեշտենք, որ նախաձեռնությունը վերաբերում է միայն դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքին: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում, որոնք շարադրված են կայքում:
Passenger.am օգնելու է ուղևորներին օրինախախտ ավիափոադրողից հնարավոր փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում: Ի դեպ, Passenger.am-ի նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը բազմիցս բախվել է ոլորտի հետ կապված բազում խնդիրների, ինչն էլ հենց հիմք է դարձել ստեղծելու այս համակարգը: Ծառայությունը գրանցված է հենց Հայաստանում:
Passenger.am-ի իրավական թիմին հնարավոր է դիմել առցանց՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն կապված թռիչքի հետ: Ավիաուղևորից նախապես չի գանձվում գումար՝ ծառայությունից օգտվելու համար: Հայկական նոր ստարտափի հեղինակները հետագայում նպատակ ունեն ընդլայնել ծառայությունը՝ այն դարձնելով համաշխարհային բրենդ: Passenger.am-ը զբաղվելու է նաև ավիաուղևորների իրավագիտակցության բարձրացմամբ՝ թռիչքներ կատարելիս մարդկանց տեղեկացնելով սեփական իրավունքների մասին: Passenger.am-ը կօգնի խնայել ժամանակն ու նյարդերը, խուսափել ավիաընկերությունների հետ վարչական ընթացակարգերի և բանակցությունների քաշքշուկից և ստանալ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում: Կոնտակտային էլեկտրոնային հասցե՝ [email protected]
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02