ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը: Նա ասաց, որ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, այլևս չի կարող շարունակել աշխատանքը։ «Հրաժարականը ստանալուց հետո երեք ամսի սպասել ենք, միգուցե փոխի միտքը, առողջությունը լավանա և համաձայնվի շարունակել, բայց, պարզվեց, հնարավոր չի», - նշեց Հարություն Խաչատրյանը: Վիգեն Չալդրանյանն այդ պաշտոնում ընտրվել էր2017-ին։ Հ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն, որի կազմում են Աննա Երզնկյանը, Կարեն Ղազարյանը, Էդգար Բաղդասարյանը, Մարտին Ադոյանը, Ռուբեն Ջաղինյանը, Գևորգ Գևորգյանն ու Հարություն Խաչատրյանը: «Նախագահ ընտրելու հարցում չենք շտապում: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռն ու աշխատանքը»,- ասաց նա։ Հ. Խաչատրյանն անձամբ հրաժարվել է այդ պաշտոնում նորից ընտրվել, քանի որ բավականին դժվար գործ է, հնարավոր չի լինի լինել և Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02