Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:
Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի տվյալ տարածաշրջանի բնակչությանը:
Վարչապետին տեղեկացվել է, որ դպրոցի շինաշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին: Ուսումնական հաստատությունը կհամալրվի ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումն ու ընդգծել, որ դրանք պետք է պահել մշտական հսկողության ներքո:

Դպրոցը նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 432 աշակերտի համար: Վարչապետին զեկուցվել է, որ երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:
Դպրոցի նախկին շենքը 88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել է: Այսօր ուսուցումն իրականացվում է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:
Նորակառույց դպրոցը նախատեսված է ապամոնտաժված դպրոցի տարածքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ:
***
Տեղեկանք. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀկառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկայինպայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆդոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկպետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական ևառանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 18900 աշակերտի անվտանգկրթական պայմանների ապահովումը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02