Հակառակորդի յուրաքանչյուր հանդուգն արարքի դեպքում հայկական զինուժը ոչ միայն հարկադրաբար լռեցնում է ոսոխի կրակակետերը, այլև մշակված զորային հատուկ գործողություններով ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը երկարատև ժամանակ տվյալ ուղղությունում զերծ է մնում որևէ գործողություն կատարելու հնարավորությունից։ Այս մասին NEWS.am–ի զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի այն հայտարարությանը, թե 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկները չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ։
«Տվյալ հատուկ միջոցառումների հմտությունները մշտապես կատարելագործվում են և գտնվում են հրամանատարության ամենօրյա խիստ հսկողության ներքո: Եվ շատ կարևոր հանգամանք՝ կապված 6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու հայ դիրքապահների վերաբերյալ: Պարոն Պողոսյան, վերը նշված հատուկ և պատժիչ գործողությունների գլխավոր դերակատարներն են հանդիսանում հենց Ձեր նշած «վառոդի հոտին չտրանսֆորմացված» ժամկետային զինծառայողները, որոնք սպայակազմի և ավագ զինծառայողների անմիջական ուղղորդմամբ և նրանց հարուստ մարտական հերթապահության փորձի գործնական գիտելիքների կիրառմամբ ցուցաբերում են փայլուն արդյունքներ»,– ասաց նա։
Սամվել Ասատրյանը նշեց, որ «6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու» զինվորներն ամենօրյա մասնագիտական տեսական և գործնական պարապմունքների ընթացքում (մինչև մարտական հերթապահության ընդգրկումը) գերազանց ադապտացվում, լսում և ճանաչում են հակառակորդի կողմից օգտագործվող զինատեսակների կիրառման ընթացքում արձակած ձայները. «Հանրության մեջ թող չստեղծվի այնպիսի կարծիք, թե առաջնագծում, ինչպես նշում է պարոն Պողոսյանը, գտնվում են միայն «6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու» զինծառայողներ: Նրանց հետ միասին մարտական հերթապահության են մշտապես ընդգրկված և ընդգրկված են եղել փորձառու սպայակազմը և նորակոչիկների ժամկետային զինծառայության ավագ ընկերները»։
Սամվել Ասատրյանը նաեւ հորդորով դիմեց նախագահի խորհրդականին. «Մարտական հերթապահության կազմակերպման և պատշաճ մակարդակով իրականացման խնդիրները մշտապես ղեկավարվում և գտնվում են երկրի բարձրաստիճան զինվորական ղեկավարության ուշադրության կիզակետում: Եվ այդ օղակում չգտնվող և իրավիճակին թերի գնահատական տվող անձնավորության մեկնաբանություններն տվյալ իրավիճակում հանրության մեջ ստեղծում է սխալ կարծիք զինված ուժերի հեղինակության վերաբերյալ»։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02