ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ ծխելու դեմ պայքարի նոր նախագիծը խնդրի լուծման համապարփակ մոտեցում է առաջարկում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս, ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը կարծում է, որ այն համալիր լուծում է մի քանի ուղղություններով: «Հայաստանը ձեռնամուխ է եղել ծխախոտի դեմ պայքարի ակտիվ ռազմավարության իրականացմանը, որը ներառում է ոչ միայն հանրային վայրերում ծխելու արգելք, այլև հանրության կրթելու, սոցիալական գովազդների, ծխողներին բժիշկների կողմից տրամադրվող աջակցության բաղադրիչ: Անդրադարձ կա ճիշտ հարկային քաղաքականությանը, գովազդի արգելքին և այլն: Ես ուզում եմ ասել, որ նոր փաթեթը Հայաստանում եղած ամենահամապարփակ օրենքի նախագիծն է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արուսյակ Հարությունյանը: Նման նախաձեռնության, օրենքի նախագծի առկայությունը խիստ անհրաժեշտ է համարում ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ ծխողների թվում Հայաստանը բարձր դիրքերում է: «Ամեն տարի աշխարհում մոտ 6 մլն մարդ մահանում է ծխախոտի հետևանքով: Ընդ որում` նրանց թվում գրեթե մեկ միլիոնը երկրորդային ծխի ազդեցության տակ են եղել: Ապացուցված է, որ ծխախոտի գլանակում կան նյութեր, որոնք քաղցկեղածին են: Ծխելու տարածվածության առումով Հայաստանն առաջատար դիրքեր ունի: Հատկապես Հայաստանում շատ են ծխում տղամարդիկ, խոսքը մոտ 60 տոկոսի մասին է»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը: Այս ցուցանիշն արտահայտվում է մահացության պատկերի վրա: Հայաստանում ավելի շատ մահանում են սիրտանոթային, խրոնիկ շնչառական հիվանդություններից, քաղցկեղներից, իսկ դրանց առաջացման գործում իր ազդեցությունն ունի ծխախոտը: ՀՀ առողջապահության նախարարության նոր նախաձեռնությամբ նպատակ է դրված և՛ օգնել ծխողներին թողնել ծխելը, և՛ չծխողներին պաշտպանել երկրորդական ծխից: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել բոլոր հանրային վայրերում ծխելը: Ռեստորանների ցանցի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 4 տարի է իրենք գնացել են այդ ճանապարհով և իրենց ռեստորաններում արգելվում է ծխելը: «Հետևելով սոցիալական ցանցերում քննարկումներին, տպավորություն է, թե բոլոր ռեստորանները դեմ են այդ օրենքին: Մենք մինչ այդ էլ որոշում ենք կայացրել արգելել որևէ տիպի ծխախոտ մեր ռեստորաններում: Ավելին ասեմ, դա որևէ ձևով ազդեցություն չի թողել մեր բիզնեսի վրա»,-ասաց Արսեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ օրենքում դրված ընդհանուր գաղափարը շատ լավն է, կարևոր է, սակայն որոշ դրույթների ձևակերպումները վերանայելու անհրաժեշտություն կա, որպեսզի տարընթերցման տեղիք չտա: Դա կապված է փակ, կիսափակ տարածքների ձևակերպումների հետ, հյուրանոցային տարածքներին, տուգանքների չափերին, տուգանվողներին և այլն:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02