ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով գործընկերներին և անցնելով օրակարգի հանրակրթության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցությանը ՀՀ ԿԳ նախարարի անմիջական մասնակցությունը հիանալի հնարավորություն է ուղիղ շփումների միջոցով վեր հանել և քննարկել վաղուց կուտակված միջգերատեսչական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ մարզպետների հետ քննարկել է մարզերում կրթության որակի բարձրացմանը, դպրոցների արդյունավետ և օպտիմալ կառավարմանն առնչվող հարցեր, առաջարկություններ ներկայացրել ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։
Հաջորդիվ նախարար Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Նախարարը նաև պահանջել է հետևողական գտնվել գույքագրված խնդիրների, նախանշված միջոցառումների ամենօրյա մշտադիտարկման ու դրանց արդյունքների հրապարակայնացման հարցում։
Գյուղատնտեսական շրջանին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքներում սկսել հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքները և դրանք բերել շահագործման համար պատրաստ վիճակի՝ բացառելու համար տեխնիկական և կառավարելի ռիսկերը։
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերի ներկայացմանը, համայնքներում աղբահանության ծախսերի և եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրման, հաշվառման և հատկացման գործընթացին։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02