Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք: Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20կգ դեղորայք է բացահայտվել: Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի միջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5կգ ընդհանուր քաշով տարբեր դեղորայք: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02