Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր:
Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում:
1946թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը:
1954թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով:
1963թ. պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը:
1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1963թ. ստացել է ավագ գիտաշխատողի, 1977թ.` պրոֆեսորի գիտական կոչումներ:
1982թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1994թ.` ակադեմիկոս:
1999թ. ընտրվել է Ազգային անվտանգության պրոբլեմների գծով գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:
Ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանը մահացել է 2012 թվականի հուլիսի 4-ին, Երևանում:
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՂԻՇԻ ԽՈՋԱԲԵԿՅԱՆԸ եղել է`
1974թ-ից Հայկական հանրագիտարանի բոլոր հատորների տնտեսագիտության գիտաճյուղային խորհրդի անդամ:
1980-1991թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների հիմնահարցերի խորհրդի անդամ:
1985-1993թթ. ՙԳիտելիք՚ ընկերության նախագահի տեղակալ:
1991-2002թթ. ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությանը կից մասնագիտական խորհրդի անդամ:
ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային խորհրդի նախագահ:
1960 թվականից մինչ օրս աշխատում էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում` զբաղեցնելով ինստիտուտի գիտական քարտուղարի, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների բաժնի վարիչի, փոխտնօրենի, տնօրենի պաշտոնները:
Վ.Ե. Խոջաբեկյանը շուրջ կես դար դասավանդել է Հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ակադեմիկոսը համարվում է Հայաստանում Ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների գիտական ուղղության դպրոցի հիմնադիրը:
Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար անվանի Ակադեմիկոսը`
1979թ.զետեղվել է Հայաստանի Հանրագիտարանի 5-րդ և 1995թ. Հայաստանի համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորներում, 2000թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում:
1999թ. արժանացել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ՙ1998 թվականի Տարվա մարդ՚ կոչմանը:
2003թ. պարգևատրվել է ՙՄովսես Խորենացի՚ մեդալով:
2009թ. պարգևատրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե շքանշանով:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02