Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի՝ 1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի ՝ 1969 թվականին ծնված բնակչի հետ, որի ժամանակ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոցներ է արձակել 50 -ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Հանցագործություն կատարելու կասկածանքով 1969 թվականին ծնված բնակիչը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտե
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02