ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքման անհրաժեշտությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հայտնելով այս կապակցությամբ ավելի վաղ իր կողմից տրված կոնկրետ հանձնարարությունների մասին՝ գլխավոր դատախազը դատախազության ստորաբաժանումներից պահանջել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը:
Մասնավորապես՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության տարածքային ստորաբաժանումների համապատասխան դատախազները պետք է հանդիպեն հացադուլ հայտարարած անձանց, պարտադիր նախաձեռնվի նրանց սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ պարզելու նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ պետք է առանձին քննարկման առարկա դարձնել հացադուլի մեջ գտնվող անձանց բարձրացրած հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 3 անձ գտնվում է հացադուլի մեջ: Այսօր նրանց հետ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հերթական հանդիպումն է նախաձեռնվել, որի արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու անձինք ենթարկվել են հարցման (երրորդ անձը հրաժարվել է ընդունելությունից և դատախազի կոմղից հարցման ենթարկվելով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն):
Հացադուլի մեջ մտնելու որոշումը վերջիններս պայմանավորել են իրենց մեղսագրվող արարքները կամ դատավճիռները չընդունելու հանգամանքով:
Նրանցից երեքը դատախազի կողմից նաև ենթարկվել էին հարցման: Չնայած երկու անձինք հրաժարվել էին հարցման ենթարկվելուց, սակայն նրանց հետ ընդունելության ժամանակ վերջիններիս բացատրվել էր սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի վատթարացման հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվել է դադարեցնել հացադուլը և բողոքն արտահայտել առողջությանը չվնասող այլ եղանակներով: Արդյունքում նրանցից մեկը նույն օրը դատախազի ընդունելությունից հետո դադարեցրել էր հացադուլը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02