ARM | RUS |

Մեղադրանքում չկա, որ մարտի 1-ին զինված ուժերը կրակել են. Սեյրան Օհանյանի փաստաբան

05.03.19 | 19:55

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդում է՝ նախաքննության ընթացքում Օհանյանի իրավունքները խախտվել են։ Օհանյանի պաշտպանությունը դատախազությունից հերթական մերժումն է ստացել. սկզբում նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, չբավարարեց 76 հատոր քրեական գործին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու միջնորդությունը, իսկ այսօր էլ դատախազությունից մերժել են քրեական գործերը թղթային տարբերակով տրամադրելու միջնորդությունը։

«Նյութերը տրամադրվել են էլեկտրոնային կրիչով, մինչդեռ մենք միջնորդել էինք թղթային տարբերակով տրամադրել նյութերը, քանի որ թղթային տարբերակով հեշտ է աշխատելը, դրանց վրա հնարավոր է ընդգծել, նշումներ կատարել։ Պարոն Օհանյանը կարող էր արդյունավետորեն պաշտպանել իրեն, եթե այդ հնարավորությունը ստանար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Քրեական գործի 76 հատորներից յուրաքանչյուրը 300 և ավելի էջ ունի, ինչին ծանոթանալը հնարավոր չէ։

Փաստաբանը մեկ այլ ուշագրավ նկատառում էլ հայտնեց. նա նշեց, որ այս գործով հսկողություն իրականացնող դատախազը Պետրոս Պետրոսյանն է, որի հետ նախկինում Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով առնչվել է։

«Անդրիաս Ղուկասյանի գործով բազմաթիվ անգամ իրավունքի խախտումներ է թույլ տվել այս ու նրա ղեկավարած դատախազական խումբը։ Նույն ձեռագիրն է, իշխանությունները փոխվեցին ու կարծես թե Գլխավոր դատախազությունը իր վերջին վատությունն է ուզում անել այսօրվա իշխանություններին՝ խախտելով պարոն Օհանյանի կոնվենցիոն իրավունքները», - նշեց Մեժլումյանը։

- Պարոն Մեժլումյան, այդուհանդերձ, դուք ծանոթանում եք քրեական գործին։ Նախաքննությունն ավարտվել է, կարծում եմ՝ նախաքննության գաղտնիության խնդիր չի կարող լինել։ Կներկայացնե՞ք, ըստ Ձեզ, հաստաված համարվո՞ւմ է մեղադրանքը։

- Նախաքննության ավարտի մասին, ճիշտ է քննիչի որոշման մեջ նշված է, բայց դա հարաբերական է, այսինքն՝ այն նյութերը, որոնք մեզ տրամադրվել են, մենք չենք կարող հրապարակել։ Այսինքն՝ վաղը կարող է մի միջնորդություն անենք, և նախաքննությունը վերսկսվի։ Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ նյութերի հղում կատարելուց։ Բայց այն մասով, որով ծանոթացել եմ, պարոն Օհանյանին 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը-հեղ.) մեղադրանք առաջադրելու որևէ հիմք առկա չէ։ Ի դեպ, այս մասով մենք դիմել էինք քննիչին՝ պահանջելով պարզաբանում՝ ե՞րբ է տապալվել սահմանադրական կարգը, ո՞ր պահից համարվեց կարգը տապալված։

- Փետրվարի 23-ին կայացած խորհրդակցությունի՞ց։

- Մեղադրանքում նման բան չկա գրված։ Նաև չկա գրված, թե ե՞րբ է ավարտվել այդ հանցագործությունը, այսինքն՝ ե՞րբ է տապալումն ավարտվել։

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լիներ ձևակերպումը։

- Նրանք պետք է մեղադրանքը հիմնավորեին, նշելով, որ այս պահին այսինչ գործողությամբ սահմանադրական կարգը տապալվել է և այս պահին այդ տապալումն ավարտվեց։ Թող որևէ բան ասեն, մենք փորձենք պաշտպանվել։ Անորոշ է մեզ համար, չկա ժամկետ, չկա սկիզբ, չկա վերջ։

- Դուք կարծում եք՝ դա էակա՞ն հանգամանք է։

- Այո՛, դա ամենաէական հանգամանքն է։ Եթե մենք չգիտենք այն փաստական տվյալը, որով սահմանադրական կարգը տապալվեց, մենք չենք կարող պաշտպանվել։ Պղտոր ջրում հեշտ է ձուկ որսալը։ Թող ասեն՝ փետրվարի 23-ից է, խնդիր չկա, թող որևէ բան ասեն, մենք սկսենք պաշտպանվել։ Չեն ասում, իսկ դա ամենակարևորն է։

- Պարոն Մեժլումյան, դուք ծանոթացել եք պաշտպանության նախարարի «0038» հրամանին, կայի՞ն հիմքեր այն պնդումների համար, որ այդ փաստաթուղթը այս գործով խոշոր ապացույց է։

- Դա հրաման է Պաշտպանության նախարարին, որը կատարողները կատարել են՝ յուրաքանաչյուրն իր ձևով։ Այս պահին այսքանը։ Ապօրինի՞ հրաման էր, թե՞ ոչ։ Հայաստանն իրավական պետություն է, իսկ իրավական պետությունում որևէ իրավական ակտ, եթե անվավեր չի ճանաչվել դատարանի կողմից, ապա որևէ անձ իրավունք չունի դրա օրինականությունը կասկածի տակ դնել։ Հիմա այսօր այդ հրամանի կատարման մարդկանց ուզում են դատապարտել, քանի որ մի քննիչ, գործը քննող քննիչը համարում է այդ հրամանն ապօրինի։

- Բայց միայն քննի՞չն է համարում այդ հրամանը ապօրինի։ Փաստահավաք խումբը ևս հայտարարել էր, որ այդ հրամանն ապօրինի է, քանի որ Զինված ուժերը ներգրավվել են քաղաքական իրադարձություններին։

- Փաստահավաք խումբը կարող է իր գնահատականը տալ։ Ես խոսում եմ իրավունքի մասին։ Իրավունք ունի հրամանը վերացնել միայն դատարանը։ Բայց այդպիսի որոշում չկա։ Զուտ իրավունքի հարց է։ Ես փաստական հանգամանքներին չեմ անդրադառնում այս պահին։ Պարոն Օհանյանը այդ ամենին կապ չունի այն առումով, որ էն, ինչ նշում են՝ էս է արել, էն է արել զինված ուժերը, պարոն Օհանյանը դրա հետ կապ չունի։ Հրաման տվե՞լ է։ Չի տվել։ Նույնիսկ մեղադրանքում կարծես թե նման բան չկա, որ Զինված ուժերը կրակել են ժողովրդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի...

11:17

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ. Զաքարյան

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ....

11:03

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:10

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

09:08

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի...

20:07

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ...

19:48

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02