Իսպանական Լանսարոտե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար ընկերակցություն) օդանավակայանում հավաքել են աշխարհում ամենամեծ փազլը։ Այս մասին տեղեկացրել են Պիրենեյան թագավորության Օդանվակայանների պետական վարչությունում (AENA), հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչության տվյալներով՝ փազլը կարելի է տեսնել երկրորդ տերմինալի ցուցասրահում։ Խճանկարը բաղկացած է 45,5 հազար փայտե դրվագներից։ Հավաքովի նկարը ներկայացնում է կղզու տարբեր բնանկարների 91 լուսանկար։ Փազլի հավաքմանը մասնակցել է 75 մարդ։ Բացմանը ներկա են եղել Լանսարոտեի օդանավակայանի տնօրեն Խուան Կառլոս Պեգը եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Օդանավակայանների պետական վարչությունում, 2018-ին Իսպանիայի գլխավոր օդանավակայանները ռեկորդային թվով ուղեւորներ են ընդունել։ AENA-ի ընդհանուր ուղեւորահոսքը գերազանցել է 263,7 մլն մարդը, ինչը 5,8 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ Լանսարոտեի օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 7,3 մլն ճանապարհորդ։ Այսպիսով, կանարյան այս օդանավակայանը ուղեւորների թվով տասներորդ տեղն է գրավել իսպանական ցանցում։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02