Business Insider պարբերականը հայտնել է, թե որոնք են ամենասպասված սմարթֆոնները, որ թողարկվելու են 2019 թվականին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցուցակում են հայտնվել Samsung ընկերության Galaxy Fold եւ Note 10 սարքերը, Huawei Mate X-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաեւ Apple կորպորացիայի նորույթները: Samsung Galaxy Fold-ն ունի ծալվող էկրան, որի շնորհիվ սարքը կարող է օգտագործվել ե՛ւ որպես սովորական սմարթֆոն, ե՛ւ որպես պլանշետ: Գաջեթի արժեքը կազմում է մոտ հազար դոլար: Պարբերականն առանձնացրել է նաեւ Samsung Galaxy Note 10-ը: Այս հավաքածուն տարբերվում է Galaxy S շարքի համեմատ մեծացված էկրանով, ինչպես նաեւ ստիլուսի առկայությամբ: Ավանդույթի համաձայն՝ արտադրողը նորույթը կարող է ներկայացնել ամռան վերջին: Չինական Huawei Mate X սմարթֆոնը, ինչպես եւ Samsung Galaxy Fold-ը, նույնպես ծալվող էկրան ունի: Ակնկալվում է, որ Mate X-ի արժեքը կկազմի մոտ 2,6 հազար դոլար, իսկ արտադրությունը կսկսվի տարվա կեսին: Motorola Razr-ը, որը 2000-ական թվականների սկզբին տարածված մոդել էր, թարմացված ձեւաչափում կարող է նոր կյանք ստանալ, հայտնում է Business Insider-ը: Նորույթը, ինչպես եւ վերեւում հիշատակված սարքերը, նույնպես ծալվող էկրան կունենա, իսկ արժեքը կկազմի մոտ 1,5 հազար դոլար: Google Pixel 3 Lite-ը ֆլագմանային Pixel 3-ի համեմատաբար էժան տարբերակն է, այն ավելի էժան կլինի, քան ներկայիս iPhone XR-ը, որը վաճառվում է 749 դոլարով: OnePlus 7 սմարթֆոնը կարող է դառնալ OnePlus 6T մոդելի ժառանգորդը, որը Business Insider-ը համարում է 2018 թվականին լավագույններից մեկը: Նոր գաջեթը կաշխատի Qualcomm Snapdragon 855 պրոցեսորի բազայով: Ցուցակում է հայտնվել նաեւ Apple կորպորացիայի արտադրանքը: Ամերիկյան ընկերությունը ծրագրում է այս տարի թողարկել 3 նոր iPhone՝ որպես իր վերջին մոդելների ժառանգորդներ՝ iPhone XR, iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնները: Business Insider-ն ավելի վաղ հայտնել էր վերջին շրջանում թողարկված սմարթֆոնների 20 լավագույն մոդելները:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02