Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին գրում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկացնելով, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաև Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։ Աղբյուրը հիշեցնում է, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, ով ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով և ինչի համար՝ նվազագույնի հասցնելով նրա ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։ Բացի այդ, նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տևել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցությունները։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02