Նոր իշխանությունների վարկանիշն այսպես, թե այնպես անկում ունենալու է, դա քաղաքագիտական օրենք է: Չի լինում այնպես, որ բարձր վարկանիշը պահպանվի տարիներ շարունակ: Մեկ տարվա ընթացքում, եթե հատկապես որևիցե գործողություն չես անում, վարկանիշն ընկնում է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ վարկանիշի անկում լինում է, եթե նույնիսկ դրական գործողություններ են արվում: «Վարկանիշը միանշանակ ընկնելու է, իսկ հետո՞: Ով է այն ուժը, որն ավելի շատ գործողություններ կանի, կօգտվի վարչապետի վարկանիշի անկումից և կբարձրացնի իր վարկանիշը: Դա էլ չկա: Օրինակ 80 տոկոս վարկանիշն իջավ ու հասավ 40-ի, իսկ հետո՞: Դրանից օգտվող ուժը չկա ոչ խորհրդարանում, ոչ էլ խորհրդարանից դուրս: Դա է խնդիրը, որ ոչ մի կողմից չկա գործընթաց դատարակ օրակարգը լցնելու համար: Իսկ օրակարգը լցվում է երկրորդական երրորդական նշանակության հարցերով: Դրա համար կան միայն օպերատիվ հարցեր»,-ասաց բանախոսը: Բադալյանի խոսքերով, օրակարգի դատարկ լինելը շատ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում այն կարող է թելադրվել դրսից. «Կարևոր չէ, թե որ դրսից: Այստեղ կարևոր է նաև տեղեկատվական անվտանգությունը, որը բարձրացնելու ուղղությամբ ևս քայլեր չեն արվում: Չի մշակվում պարենային անվտանգության հարցը: Հիշում եք, 2008 թվականին Օսեթիայի տարածքում 10 օր պատերազմ եղավ, Հայաստանը սովի առաջ էր կանգնած: Ի՞նչ է լինելու, եթե նոր հարցեր առաջանան: Չկա հայեցակարգ կրթության և գիտության մասով ևս»:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02