Apple կորպորացիան, ինչպես սպասվում է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության և նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը: Ընկերությունը հայտարարել է, որ մարտի 25-ին մտադիր է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում է, որ գալիս է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին: The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձևակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն: Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Apple-ը նաև կարող է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ և AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը: Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02