Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խումբին ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից, որի ղեկավարն է Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ կյանքի կոչելու դեռևս նախորդ տարվա հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններն ու ծրագրերը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում: Ռ. Քոթին նշել է, որ ամերիկյան կողմի նպատակն է վերապատրաստել, սարքավորումներով ապահովել և զարգացնել Հայաստանի՝ ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները, որոնք կհզորացնեն պետության արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով: Ծրագիրը կտևի 3-5 տարի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարողությունները: Նախքան սկզբնական դասընթացների իրականացումը և սարքավորումներով ապահովումը ԱՄՆ ներկայացուցիչները կուսումնասիրեն ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները: «Այս վերլուծության հիման վրա կորոշվի, թե ԱՄՆ-ը և Հայաստանը երկրում ՔԿՃՄ արձագանքման կարողությունները հզորացնելու ուղղությամբ համատեղ ինչ հնարավորություններ ունեն», - ասել Ռ. Քոթին: Որպես ծրագրի վերջնական արդյունք՝ նախանշվում է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԶՈԶ/ՔԿՃՄ միջադեպերի կառավարման և արձագանքման կարողությունները ու այս բնագավառում ունենա հաստատուն և կայուն համակարգ:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02