ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Այն վաղը՝ մարտի 13-ին, կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրի տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: Արդեն կա նաև մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:
Պատգամավորներից մեկի հարցին՝ նպատակահարմար չէ՞ այդ ժամկետը երկարացնել, քանի որ ներմուծվող մեքենաների մի մասը արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, հարցի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատասխանել է, որ չափելի չէ, թե այդ մեքենաներից ո՞ր մասը կմնա Հայաստանում կամ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ:
168.am-ը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց՝ մայիսի 1-ին նրանք կհասցնե՞ն մեքենաները բերել ու փակել այս հարցը: Դավիթ Գասպարյանն ասաց՝ կախված է նրանից, թե ե՞րբ կթույլատրեն մեքենաների մուտքը:
«Եթե վաղը թույլատրեն՝ բավարար ժամանակ կա մինչև մայիսի 1-ը»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
Նախաձեռնության անդամներից Զորիկ Իգիթյանն էլ նշեց, որ կապ ունի այն, թե երբ իրենց կթույլատրեն ներմուծել մեքենաները:
«Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ է հրավիրել, ենթադրենք՝ որոշումը ընդունվեց, սրան որոշակի ընթացակարգ է հետևում: Եթե այն շատ կարճ՝ 2-3 օրվա ընթացքում արվի՝ կհասցնենք, եթե երկարեց՝ չենք հասցնի: Հույս ունենք, որ արագ կարվի, որովհետև սպասելու ժամանակ չկա»,- նկատեց Զորիկ Իգիթյանը:
Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաները հիմնականում վաճառքի նպատակով ԵԱՏՄ երկրներ արտահանելուն՝ Զորիկ Իգիթյանն ասաց, որ ԵԱՏՄ երկրներ չեն վաճառելու, բոլոր մեքենաները լինելու են հայկական համարանիշերով:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ այս պահին սահմանում են, գնացել են Բագրատաշենի մաքսակետ՝ կանոնակարգելու մեքենաների դուրսբերումը:
168.am
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02