Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական վիճակը պարզելու նպատակով: Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Արդյունքում պարզվել է, որ զինծառայողի առողջական վիճակը պարզելու նպատակով հոսպիտալում իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և հոսպիտալի ղեկավար անձնակազմի համատեղ քննարկման արդյունքում զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ առավել ամբողջական տվյալներ ստանալու նպատակով որոշում է կայացվել իրականացնել լրացուցիչ հետազոտություն: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինծառայողների իրավունքների ապահովման և ամրապնդման ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02