ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, զրուցակիցները հետաքրքվել են ծառայության գործառույթներով և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքների, մասնավորապես, նախաքննական մարմնի վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքներով:
Անդրադարձ է եղել նաև քրեական գործերով վերականգնված գումարներին: Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում քրեական գործերով վերականգնված գումարների չափն աննախադեպ է եղել: Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:
Ի պատասխան զրուցակիցների հարցերի` Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ միայն վերջին 9 ամսվա ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել է ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը, ինչը, միանշանակ, վկայում է ծառայության նկատմամբ հանրության վստահության աճի մասին:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են քրեաիրավական համակարգի բարեփոխումներում ՀՀ հատուկ քննչական ծառայության ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02