Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Խաչատրյանը;
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ի երեկոյան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ակումբում տեղի ունեցած խնջույքի ժամանակ՝ ակումբի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Ս. Պողոսյանի, Հ. Մկրտչյանի միջև, որի առնչությամբ պազաբանումներ ստանալու նպատակով «Կալեր» կոչվող վայրում Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը և նրանց մտերիմներ Սոլակ գյուղի բնակիչներ Տ. Մարգարյանը, Ա. Հայրապետյանը, Հ. Գևորգյանը հանդիպել են, նրանց միջև առաջացել է ծեծկռտուք: Միջադեպի հետևանքով Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը անհայտ հանգամանքներում վնասել է ձախ ձեռքի դաստակը: Հունվարի 20-ին նա դիմել է Չարենցվանի բժշկական կենտրոն, ու բժիշկները առանց համապատասխան հաշվառման նրան ցուցաբերել են բուժօգնություն: Դեպքի ժամանակ Է. Խաչատրյանի ընկերոջ Հ. Մկրտչյանի կողմից կրակոցներ են արձակվել:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02