Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում այսօր տեղի է ունեցել պոլսահայ լրագրող և մտավորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Հայտնի է, որ մինչ դատական նիստի սկսվելը «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի շենքի դիմաց՝ պահանջելով արդար և թափանցիկ դատավարություն:
Ինչպես գրում է «Ակօս»-ը, նիստի ժամանակ որպես վկա է հանդես եկել Թուրքիայի հետախուզական կոմիտեի ստամբուլյան գրասենյակի աշխատակիցներից Այդըն Փաթանը: Վերջինս հայտնել է, որ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկությունը չի քննարկվել անգամ Հետախուզական կոմիտեի ամենշաբաթյա ժողովների ժամանակ:
Ավելի վաղ Հետախուզական կոմիտեի և ոստիկանության մի շարք աշխատակիցներ դատարանին տեղեկացրել էին, որ Դինքի սպանության նախապատրաստման վերաբերյալ համապատասխան տեղեկությունն իրենց չի հասել, ինչի պատճառով իրենք չեն կարողացել պաշտպանության տակ առնել Դինքին:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02