Հանրահայտ Սթոունհենջը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում այլ նմանատիպ մեգալիթային կառույցները օգտագործվում էին մեծամասշտաբ խնջույքներ եւ տոնախմբություններ անցկացնելու համար, որոնց մասնակցում էին Բրիտանիայի տարբեր շրջանների բնակիչները, հաղորդում է Planet-today-ը: Ինչպես հայտնում է Phys.org պորտալը, այդ եզրահանգմանն են եկել Քարդիֆի համալսարանի հետազոտողները, որոնք Սթոունհենջի, Էյվբերիի եւ Դարինգտոն-Ուոլսի արվարձաններում հայտնաբերել էին խոզի ոսկորների մեծ քանակություն: «Ոսկորների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրիտանական մեգալիթների մոտ խոզեր էին բերում անգամ Շոտլանդիայից: Ակնհայտ է, որ կենդանիներն անհրաժեշտ էին մեծամասշտաբ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Խոզերն անասնապահության հիմքն էին, այդ պատճառով այդ տոնախմբությունների ժամանակ մասնակիցներն ուտում էին մեծ քանակությամբ խոզի միս»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ռիչարդ Մեգդվիկը: Գիտնականները ենթադրում են, որ խոզերը համարվում էին ինքնատիպ վճար, որը կատարվում էր խնջույքին մասնակցել ցանկացող մարդկանց կողմից: Ընդ որում՝ Բրիտանիայի տարբեր շրջաններից կենդանիների տեղափոխումը բավականին բարդ էր եւ պահանջում էր լուրջ ջանքեր, ուստի խնջույքներում մասնակցությունը, հավանաբար, շատ կարեւոր էր բրիտանացիների համար: Հետազոտողները նշում են, որ նմանօրինակ բացահայտումները թույլ են տալիս նոր տեղեկություններ ստանալ հին բրիտանացիների սոցիալական կյանքի մասին: Հետեւաբար, մեգալիթների ուսումնասիրությունները կշարունակվեն:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02