«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի`էդմոն Սանթրոսյանի պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վանաձորի բնակիչ Սանթրոսյանը մահացել է Սպիտակի «Պանտերա» գիշերային ակումբում` կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետեւանքով: Վերջինս ակումբ էր գնացել ընկերոջ հետ, որտեղ եղել են նաեւ այլ այցելուներ, նրանց թվում` Վանաձորի այլ բնակիչներ: Նախաքննության վարկածի համաձայն` նրանցից մեկին տուժածի ընկերը հեգնել է մաշկային ցանի կապակցությամբ, առաջացել է վիճաբանություն, հնչել հայհոյանքներ: Վիճաբանությունը շարունակվել է նախասրահում, վերածվել քաշքշուկի, որի ընթացքում երիտասարդը, ում մինչ այդ հեգնել էին, մահակով հարվածել է հեգնողի գլխին, իսկ վերջինս հանել է դանակը ու սկսել անկանոն շարժումներ անել: Արդյունքում դանակահարել է ընկերոջը` Սանթրոսյանին, ում հետ եկել էր ակումբ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` տուժածը վնասվածքն ստացել է որովայնի շրջանում, երբ փորձել է հանդարտեցնել կողմերին: Վնասվածքի հետեւանքով սկսվել է ներքին սուր արյունահոսություն, հեմոպերիտոնեում, հետորովայնամզային տարածության արյունակույտ, ներքին օրգանների սուր սակավարունություն, որոնց հետևանքով մի քանի րոպեի ընթացքում մահացել է: Տուժողի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02