Կառավարության ծրագրի շրջանակներում իրականացվել է վարչական համաներում, որի արդյունքում համաներում է ստացել 108,916 անձ, կարճված կատարողական վարույթների թիվը 1, 259,177 է. ԱԺ-ում ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում զեկույցով հանդես գալիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա՝ իրականացվել է նաև քրեական համաներում, որի արդյունքում 627 անձ համաներում է ստացել: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ: Նախարարը նշեց, որ Երևանի չորս բժշկական կենտրոնում, նաև Վանաձորի, Գյումրի և Գորիսի ԲԿ-ներում կալանավորների համար ունենալու են հատուկ բաժանմունքներ:
Ցմահ ազատազրկվածների դեպքում սկսել է գործել պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մեխանիզմը, և ազատ է արձակվել մեկ անձ: Այս ոլորտի բարեփոխումների արդյունքում այսօրվա դրությամբ 230-ից ավելի անձ պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է: Նախարարն ասաց, որ առանձնապես ծանր հանցանք կատարածների, նաև ցմահների համար տեսակցության ժամանակը երկարացվել է:
ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կամայական տեսակցությունն արգելելու խնդիրը արգելվել է: Արտակ Զեյնալյանը նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում ՔԿՀ-ների պահպանման համար բյուջեից 280 մլն դրամ հատկացրել են մի քանի ՔԿՀ-ների, պահվող դատապարտյալների և կալանավորների կենցաղային պայմանների բարելավման համար:
Զեկույցն՝ առավել մանրամասն այստեղ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02