Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին նորվեգացի լրագրողը շատ առանցքային հարց է տվել՝ ինչպես է Հայաստանում կատարվել սեփականաշնորհումը եւ ինչ է անելու Փաշինյանը դրա արդյունքների հետ:
Նիկոլ Փաշինյանի պատասխանները հիմնականում վերաբերել են հողի սեփականաշնորհմանը, եւ նա կոչ է արել նախկին օլիգարխներին վերադարձնել կողոպտվածը: «Մենք քաղաքավարի խնդրեցինք, նրանք մերժեցին: Շատ լավ: Մենք մանրամասն ծանոթացել ենք հանգամանքներին եւ արդեն քրեական գործեր են հարուցված: Անկասկած կապացուցվի, որ չարաշահումներ են տեղի ունեցել», – ասել է Փաշինյանը:
Ընդ որում, նա խոստովանել է, որ ոչ բոլոր սեփականաշնորհված հողերն են վերադարձվելու պետությանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ապօրինություն է կատարվել: Փաշինյանը հավաստիացրել է, որ սեփականության վերաբաշխում չի լինելու:
Ցանկացած պետությունում սեփականության հարցն առանցքային է: Ընդունված է համարել, որ պատմական ֆորմացիաների փոփոխությունը տեղի է ունենում սեփականության ձեւի փոփոխության հետ: Հեղափոխությունները չեն կարող չանդրադառնալ սեփականության թեմային, առավել եւս, եթե տեղի է ունեցել ընդերքի ու ակտիվների ուզուրպացիա:
Նորվեգացի լրագրողի հարցը, ըստ ամենայնի, վերաբերել է ոչ այնքան հողին, որքան ազգային ակտիվներին: Ազգային ակտիվները ընդերքն է, հաղորդակցությունները, արդյունաբերական ակտիվները, որոնք ընդամենը 25 տարի առաջ պատկանում էին պետությանը եւ ժողովրդին: Ու՞մ են պատկանում ակտիվները հիմա, կարելի՞ է տնտեսական հեղափոխություն անել առանց այդ ակտիվների: Օրինակ, կարելի՞ է տնտեսական հեղափոխություն անել, եթե գազաբաշխիչ համակարգը, երկաթուղին, հեռահաղորդակցությունը պատկանում են ռուսական պետական կորպորացիաներին: Կարելի՞ է տնտեսական հեղափոխություն անել, եթե քո հիմնական ռեսուրսները, որոնք ՀՆԱ-ն են ստեղծում, շահագործում են օֆշորային ընկերությունները, իսկ բյուջե է մտնում միայն խղճուկ ռոյալթին:
Ընդերքի հարցով, ըստ ամենայնի, որոշակի քայլեր կատարվում են: Հայաստանի հանքարդյունաբերող ճյուղերի թափանցիկության մասին առաջին ազգային զեկույցն այս տարի ներկայացվել է Երեւանում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչն ասել է, որ հուսով է, որ 2020 թվականին Հայաստանում ամբողջությամբ կբացահայտվի հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի մասին ամբողջական տեղեկատվությունը, ինչը կնպաստի ոլորտի թափանցիկության մեծացմանը:
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը հայտարարել է, որ համապատասխան օրինագիծ են մշակել, որը կպարտավորեցնի բոլոր ընկերություններին ներկայացնել իրական սեփականատերերին, ընդհուպ մինչեւ վերջին ֆիզիկական անձը, որը կանգնած է հիմնադիրների արմատների մոտ:
Կառավարությունն այսօր հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրի անկախ փորձաքննություն է սկսել: Ավելի վաղ Լիդիան Արմենիա ընկերությունը չի բացառել Հայաստանի կառավարության դեմ դատական հայցի ներկայացումը: Փորձագետներն ասում են, որ գործը կարող է ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա: Բայց առանց հստակ կանոնների սահմանման, թե ով եւ ինչպես կարող է կառավարել ազգային բարիքները, ոչ մի տնտեսական հեղափոխություն չի կարող լինել:
Պետությունը ազգային ակտիվների գույքագրում կանի՞ եւ կներառի՞ տնտեսական հեղափոխության ծրագրում: Ճի՞շտ է հաճախ օրինական սեփականաշնորհված հողերի ու եկամուտների վերադարձ պահանջել, երբ անօրինական սեփականաշնորհված ազգային ակտիվները շարունակում են չծառայել հայկական պետությանը: Իհարկե, կարելի է շարունակել խոսել միլիոնների վերադարձի մասին, բռնել նախկին պաշտոնյաներին ու գրավի դիմաց ազատ արձակել, բայց ակնհայտ է, որ դա տնտեսական հեղափոխության պլատֆորմ չէ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02