Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։ Արամ Սիմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սիմոնյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։ Դիմումում նշված են նաև Սանասարյանի ֆեյսբուքյան էջում գրառումների մասին, որոնք ըստ դիմողի, միտված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն։ Սիմոնյանը դիմումում իրավապահների նկատմամբ ճնշում էր որակել Սանասարյանի՝ այս տարվա հունվարին հրավիրած ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02