Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների զբաղվածության խնդիրը:
Մասնավորապես, ըստ նրա՝ ուշադրություն չի դարձվում ՔԿՀ-ներում գրադարանների վիճակին:
«Մի նախագծի առաջարկ ունեմ, ուզում եմ լսել ձեր կարծիքը»,-դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ասաց նա:
«Որպեսզի դատապարտվածների մոտ բարձրացնենք ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, առաջարկում ենք, այն դատապարտյալը, որն որոշակի գիրք կկարդա, այդ չափով նվազեցվի պատժաչափը: Պայմանական ասած՝ մեկ գիրք կարդալու դեպքում երեք օր նվազեցվի պատժաչափը: Հանձնաժողովը կստուգի կարդացած գրականության ցանկը և կփոխանցի փորձագետներին»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:
Ըստ նրա՝ դա սահմանափակվում է տարեկան մեկ ամսով:
Առաջարկը հարուցեց ներկաների ծիծաղը: Բագրատյանը նշեց, որ դա միջազգային ընդունված պրակտիկա է և լավ չի, որ այդ մասին ներկաները չգիտեն:
Զեյնալյանը նշեց, որ գրադարանները բավական հարուստ են: Ինչ վերաբերում է կարդացած գրքերի քանակով պատժաչափը նվազեցնելուն, ապա ասաց, որ պատժաչափի որոշումը դատական գործառույթ է: «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն տարի նիստ արվի, տեսնենք՝ կարդացե՞լ է, թե՞ ոչ: Մենք այլ ուղղությամբ ենք շարժվում: Այդ աշխատանքը՝ գիրք կարդալը, հանդիսանալու են գնահատման օբյեկտ դատապարտյալի ռեժիմները փոխելու, պայմանական վաղաժամկետ ազատելու համար»,-ասաց նա:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02