ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Փոխարենը պետությունը տարբեր քայլերի իրականացման արդյունքում կստեղծի երեխաներին իրենց ընտանիքներում ապրելու հնարավորություն:
Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Վերակազմավորման և լուծարման մասին է խոսքը: Այս պահին հստակ քանակը չեմ կարող ասել, որովհետև դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որ կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովենք: Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց: Պետք է ամեն ինչ անենք, որ վստահ լինենք, որ հենց այդպես էլ լինելու է: Գիշերօթիկ հաստատություններում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են բնակվում: Եվ մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք ընտանիքներին օգնելու և համայնքում այդ ծառայությունները ստեղծելու նպատակին»,-ասաց Բաթոյանը:
Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունների ինստիտուտների փակումը պայմանավորված է մեկ բանով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նախարարը մարդու իրավունքներն ապահովելու լավագույն տարբերակը համարեց մարդու՝ համայնքում բնակվելու իրավունքն ապահովելը:
Բաթոյանը նկատեց՝ Հայաստանը, ցավոք, շատ ուշացրել է սա: «Հատուկ, մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես Խարբերդի մանկատան ունենք մարդիկ, ում 18 տարին լրացել է, սակայն դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք հնարավորինս շուտ այդ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար՝ կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, կամ կենսաբանական ընտանիքին աջակցություն տրամադրելու միջոցով»,-ասաց Բաթոյանը:
Նրա կարծիքով՝ դա հեշտ գործ չէ, սակայն դրա համար պետք է քաղաքական կամք, որն իրենք ունեն:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02