«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է, ինչպես հայտարարել է Վահան Շիրխանյանը: Ըստ նրա՝ գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունը. «Բոլոր հարցերով դիմեք նրանց: Երբ անհրաժեշտություն կլինի, ՀՔԾ-ն կպատասխանի»: Ա.Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը պարոն Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ. «Եթե կլինեն փաստեր, որ հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը կամ հարուցել նոր քր. գործ, հավաստիացնում եմ, որ կլինի»: Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է, որ իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել էր մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02