ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքով` կնոջ և երեխաների հետ: Այս մասին պատգամավորն ասաց Tert.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ իրականացվող շաբաթօրյակի շրջանակում Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները:
«Օրը տոնական է, ես այդպես եմ գնահատում, որովհետև ողջ երևանցիները հավաքվել են իրենց ծառը տնկելու և իրենց քաղաքի մաքրությունն ապահովելու համար: Գտնում եմ, որ այսպիսի միջոցառումները պետք է անընդհատ լինեն և շաբաթ օրերը պարբերաբար կարողանանք մեր նպաստը բերել մեր քաղաքի էկոլոգիային»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Թորոսյանը հավելեց, որ ընդհանրապես սիրում է մաքուր միջավայր և անկախ շաբաթօրյակ հայտարարելուց իրենց շենքի, տան բակում և ընդհանրապես որտեղ աշխատում, ապրում է, աշխատում է այնպես անել, որ մաքրությունը կատարյալ լինի: «Քաղաքում էլ, երբեք չեմ զլանում, երբ քամին ինչ-որ պոլիէթիլենային տոպրակ է պտտում, ես, անպայման, այն վերցնում եմ ու գցում աղբամանը»,- նշեց Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով` ինքը շաբաթօրյակից հետո, անպայման, խնամելու է տնկած ծառերը: «Ես այս այգում ամեն օր քայլում եմ, դա ինձ համար հնարավորություն կլինի, որ իմ տնկած ծառերը, ջրեմ: Իհարկե, հետագա խնամքը քաղաքային իշխանության գործն է, բայց ամեն տնկած ծառի նկատմամբ առանձնահատուկ սրտացավություն ունի, ես, անպայման, առնվազն կջրեմ այդ ծառերը»,- ասաց նա:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02