«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին:
Ինչպես հայտնեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից, ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:
Ծրագրի այս փուլում իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող և լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները: Նրանցից ոմանց համար սա երկրորդ մասնագիտություն է լինելու, իսկ ոմանք էլ կատարելագործում են գիտելիքները:
Սահմանին վիրավորված տղաներին դասավանդում են նրանք, ովքեր տարիներ շարունակ լուսանկարել ու տեսանկարահանել են Հայաստանի նախագահներին և մեր երկիր ժամանած հայտնի դեմքերին: Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար իրականացվող այս դասընթացի տևողությունը երեք ամիս է:
«Տղաներն արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն, դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական պարապմունքների միջոցով, որպեսզի ավելի հեշտ լինի օպերատորություն սովորելը: Դրանից հետո արդեն կսովորեն մոնտաժել: Կմշակեն, կմոնտաժեն հենց իրենց նկարահանած նյութերը: Այս դասընթացը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընդամենը առաջին քայլն է»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02