ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ:
Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աննե Քեմպան նշել է, որ 2020թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ԳՄԶԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝ քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների ամրապնդումը:
Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման, տարածքային զարգացման ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորությունները:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02