Ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված այս ամբողջ գործընթացն ունեցել է 3 փուլ. Վիտալի Բալասանյանը կամովին իր վրա է վերցրել բանակցություններ վարելու գործընթացը, որն հիանալի ընթացք է ունեցել, եւ եթե չլինեին սադրիչ գործողությունները, ապա Բալասանյանի միջնորդությունը հաջողությամբ կավարտվեր հենց այդ փուլում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Այդ օրերին ամեն օր շփման մեջ եմ եղել Վիտալի Բալասանյանի հետ, օրը մի քանի անգամ: Այս ամբողջ գործընթացը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հսկողության ներքո: Ինքն է ղեկավարել պրոցեսը, ցանկացած պահի ընդունել է մարդկանց, որոնք այս խնդրի հետ կապված տանում են աշխատանք եւ քննարկել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բոլորի առջեւ,-ասաց Իսագուլյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ զրույցներ ու հանդիպումներեն եղել տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների ղեկավարների հետ, այդ թվում բավականին լուրջ ու երկար զրույց է եղել Ալեք Ենիգոմշյանի, Արա Պապյանի հետ.
«Եվ լրագրողները, եւ շատ-շատերն «Սասնա ծռերի» հետ կապված այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02