Համացանցի օգտատերերից մեկը բողոքել է, որ ընկերուհին իր հարսանիքի նվերի համար հավելավճար է պահանջել: Հարսնացուն որոշել էր, որ հյուրը չափազանց էժան նվեր էր մատուցել նրան, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին: Կինը պատմել է դեպքի մասին հարսանիքներին նվիրված առցանց հարթակում: Նրա խոսքերով՝ ընկերուհին զանգահարել էր տոնական միջոցառմանն իր երախտիքը հայտնելու նպատակով: Զրույցի ընթացքում նա հիշատակել էր, որ ստացված նվերի արժեքը շատ ավելի ցածր է, քան գումարը, որը նա ծախսել էր հյուրասիրության եւ զվարճանքի համար: «Սկզբում ես կարծեցի, որ դա սարկազմ է եւ նա կատակում է, սակայն նա միանգամայն լուրջ էր»,-պարզաբանել է կինը: Հարսնացուն հայտնել էր, որ իր ընկերուհու եւ նրա ամուսնու համար ծախսը կազմել էր 500 դոլար: Նա որոշել էր, որ «արդարացի կլինի», եթե զույգը նվիրի իրեն եւս 300 դոլար: Հյուրը նշել էր, որ նվիրել էր ընկերուհուն 200 դոլար կանխիկով եւ 75 դոլար արժողությամբ մոմ տան համար: «Ես Ավստրալիայից եմ, եւ մեզ մոտ ընդունված չեն հարսանիքի արժեքի հետ կապված նվերները»,-պարզաբանել է նա իր գրառման մեջ՝ նշելով, որ իր նվերը բավականին լավն էր: Մեկնաբանություններում օգտատերերն աջակցել են կնոջն ու առաջարկել նրան դադարել շփումն ընկերուհու հետ: «Չի կարելի վճար սահմանել հարսանիքին մասնակցելու համար: Դու հարսնացուին ոչինչ պարտք չես»,-հայտարարում էին նրանք: Շատերը զարմացել են, որ մարդիկ կազմակերպում են շքեղ հարսանիքներ բազմաթիվ նվերներ ստանալու եւ ծախսերը մարելու համար:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02