ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆՆ այսօր Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, աշխատանքային ժամից հետո եկել էր օպերային թատրոն: Մի քանի արտիստների հետ հանդիպեց, ապա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել էր հայտնելու նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը, սակայն, տեղի ունեցած բռնկուն խոսակցության պատճառով որոշել է լռել ու չբարձրաձայնել: Տիկին Ղարիբյանը արտիստներին խոստացավ, որ երկուշաբթի օրը կհայտնի նոր տնօրենի անունը:
«Իրավունքի» այն հարցին, թե, ի վերջո, ո՞վ կփոխարինի Կոնստանտին Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնում, Նազենի Ղարիբյանն ասաց. «Նոր տնօրենը նշանակաված է, նրա անունը կհայտարարեմ երկուշաբթի օրը»:
Ինչեւէ, դրանից հետո, մամուլում սկսեց շրջանառվել, որ Օպերային թատրոնի նոր տնօրենի պաշտոնն ազատել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, շոումեն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ համար: Այդ մասին, ի դեպ, «Իրավունքը» դեռ ամիսներ առաջ էր գրել՝ շեշտելով, որ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, նոր իշխանությունները ցանկանում են, որ զբաղեցնի կրկին անփորձ երիտասարդ` Արմեն Սարգսյանը, որի միակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին քայլել է իրենց հետ ու դարձել Երեւանի ավագանի:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ նույն Արմեն Սարգսյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսնակ, սակայն որքան արագ նշանակվեց, նույնքան արագ էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս անգամ էլճակատագրի անիվը, կարծես, նույն կերպ է պտտվել…
Մինչ համացամցում բուռն քննարկվում էր նոր տնօրենի հավանական թեկնածուն, պարզվեց, որայստեղ էլ Արմեն Սարգսյանի բախտը չբերեց, քանի որ Նազենի Ղարիբյանը նախարարությունում ուշ երեկոյան ժողով է հրավիրել եւ որոշել են, որ Արմեն Սարգսյանը չի լինի տնօրեն, քանի որ տարիքը չի համապատասխանում:
Ամբողջական՝ սկզբաղբյուր կայքում:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02