ARM | RUS |

Ապրիլյան պատերազմ. ովքեր են 2016-ի ռազմաքաղաքական պարտության մեղավորները

01.04.19 | 09:59

«Մարտի 1»-ի դեպքերի հետաքննությունն ավարտվել է, եւ այդ հանցագործության վերաբերյալ նյութերը փոխանցվել են մեղադրյալների փաստաբանների ուսումնասիրությանը: Տրամաբանությունը, եթե հետեւողական լինենք, պահանջում է, որ ՀՀ քննչական մարմինները, հնարավորության դեպքում, ձեռնամուխ լինեն բարձր հնչեղություն ունեցող եւս երկու իրադարձությունների հետաքննությանը, որոնք ոչ միայն ցնցեցին հանրությունը, այլեւ ուղղակիորեն դարձան երկրի անվտանգության սպառնալիք: Դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունն էր եւ 2016 թվականի ապրիլին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը: Առաջին դեպքում մենք այդպես էլ չիմացանք այս հանցագործության կազմակերպիչներին ու իրականացնողներին՝ չնայած այս գործը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կարող է բացահայտել նույնիսկ մեկ «ուչաստկովի»: Երկրորդ դեպքում՝ ապրիլյան պատերազմի հետեւանքով, կորցրեցինք հարյուրից ավելի երիտասարդ կյանքեր, որոնց մեծամասնությունը զոհվեց պատերազմի հենց առաջին գիշերը: Ապրիլի սկզբին կնշվի այդ արյունալի իրադարձությունների 3-րդ տարելիցը

Քառօրյա պատերազմի արդյունքները մեծ արձագանք առաջացրին ոչ միայն հայ հասարակությունում, այլեւ ողջ աշխարհում: Տրամաբանորեն՝ արդեն ոչ ոք չէր կարող հրադադարի պայմանակարգի խախտման հարցում հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Մասնագետների ու միջազգային միջնորդների համար պարզ եղավ, որ Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարի ռեժիմը, այլեւ ուղղակի զինված ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ: Ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը հայտարարել է ռազմական գործողությունների դադարեցման մասին (հայկական զինված ուժերի ճնշման տակ), եւ հաջորդ օրը` 2016 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ նշելով, որ «Ադրբեջանը նախապես ծրագրավորած աննախադեպ սադրանք է իրականացնել ԼՂ-ի հետ սահմանի ողջ երկայնքով` ձեռնարկելով լայնածավալ ռազմական գործողություններ, կիրառելով սպառազինության ամբողջ համալիրը՝ այդ թվում զրահապատ մեքենաներ, ծանր հրետանի եւ ռազմական օդուժ: Նա միաժամանակ կրկնել է, որ «եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ լայն ծավալ ստանան, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը»: Սարգսյանը տեղի ունեցածը չանվանեց ռազմական ագրեսիա կամ պատերազմ (քանզի այդ դեպքում, դատելով նախկինում բազմիցս կրկնած իր խոսքերից, ինքնաբերաբար պետք է ճանաչեր Արցախը), այլ հարյուրավոր զոհեր պատճառած այդ պատերազմը բնութագրեց որպես սադրանք (որեւէ գործողության դիմելու ոտնձգություն):

Որպես հող կորցնելու արդարացում՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «հայկական ուժերն ի զորու էին վերադարձնել այդ հողերը, սակայն ըստ առաջնահերթությունների, այդ 800 հեկտարը չարժեր այն կորուստներին, որոնք հայկական զինված ուժերը կարող էին կրել»: Ստացվում է, որ մարտի դաշտում սպանված ավելի քան հարյուր երիտասարդներն ուղղակի «սադրանքի» զոհեր են, իսկ երբ մեր բանակն էր ողջ ճակատով անցել հակագրոհի՝ գործողության դադարեցումը հիմնավորելու համար առաջ էր քաշվում այն թեզը, թե մենք կարող էինք կորուստներ կրել:

Հայտնի քաղաքական վերլուծաբան, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը հունիսի 6-ին համացանցում զետեղում է «Ո՞ւմ է խաբում Սարգսյանը» վերտառությամբ մի տեսահոլովակ՝ նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ՝ առանց ազգանունները հրապարակելու: Նրանց խոսքերով՝ Վիեննայում Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումից հետո վերջինս Մինսկի խմբին Ադրբեջանի ագրեսիայի ակտի վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել եւ գտնում է, որ 1994-ին ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո էական խախտումներ չեն եղել: Այս հրապարկման որեւէ պաշտոնական հերքում կամ հայտարարություն առ այն, որ դա սադրանք է կամ, ծայրահեղ դեպքում, կեղծ տեղեկատվություն է, այդպես էլ չեղան իշխանությունների կողմից: Բայց չէ՞ որ մինչ այդ, 2016թ. ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական բանակի գրոհը պատկերող տեսանյութը Անդրեաս Ղուկասյանը ոչ միայն տարածել էր սոցիալական ցանցերում, այլեւ ուղարկել էր ՄԱԿ:

Ապրիլյան պատերազմի նյութերի վերաբերյալ կա մանրամասն ուսումնասիրություն, եւ ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց: Բայց տվյալ դեպքում մեզ այլ բան է հետաքրքրում: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այս պատերազմի համար:

Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ ճակատում, ինչպես ցույց տվեցին մարտերը, մեր բանակը հուսալի թիկունք չուներ, ռազմական տեխնիկան ոչ ամենուր էր պատրաստ մարտական գործողությունների, շատ շարժիչներում վառելանյութ չկար, եւ այլն, եւ այլն: Ո՞ւր էին անհետացել բանակին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար հատկացված գումարները: Ինչո՞ւ բարձրաստիճան հրամանատարության կողմից վայրկենական հակազդեցություն չեղավ թշնամու հարձակմանը:

Տրամաբանությունը հուշում է, որ Ալիեւը չէր կարող ռազմական գործողություն սկսել առանց այն համաձայնեցնելու: Նշանակում է՝ ինչ-որ մեկը նրան թույլատրել է: Իսկ եթե դա այդպես է, ուրեմն այդ մասին Սարգսյանը պետք է որ տեղյակ լիներ, քանի որ ցանկացած ռազմական միջամտություն կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել: Մեր դեպքում «անկանխատեսելի հետեւանքն» այն էր, որ մեր բանակն անցավ հակահարձակման, եւ հակառակորդի զորքը սկսեց խուճապահար նահանջել:

Բայց հետո ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ՝ հենց պատերազմի «դաբրոն» տվողը, բանակին հրամայում է դադարեցնել հակահարձակումը եւ ամեն ինչ թողնել՝ ինչպես կա: Սա ավելորդ մի ապացույց է, որ ռազմական գործողությունը համաձայնեցված է եղել: Իսկ եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ հարկ եղավ հարյուրից ավելի հայ զինվոր զոհել: Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն համայն հայ ժողովրդին, որովհետեւ մենք ենք պահում մեր բանակը, մեր որդիներն են պաշտպանում հայրենիքը, եւ յուրաքանչյուր մահվան համար բանակում ինչ-որ մեկը պետք է պատասխան տա:

Երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների բոլոր վկաները՝ այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը, արտգործնախարարը, ՀՀ պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Արցախի նախագահը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Կասկած չկա, որ մի օր նրանք վկայություն կտան, եւ Հայաստանի ու Արցախի հասարակությունները կիմանան, թե ովքեր են 2016-ի այդ ռազմաքաղաքական պարտության մեղավորները:

Երեք տարի է անցել: Հանրությունը սպասում է իրավապահ մարմինների արձագանքին:

Հանուն ռազմաճակատում զոհված զինվորների հիշատակի, այս ոճրագործությունը պետք է բացահայտվի, եւ մեղավորները կրեն իրենց արժանի պատիժը:

Կարապետ Կալենչյան, acnis.am


Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե...

22:18

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

22:03

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար Ղումաշյան

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար...

21:09

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան...

19:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են...

17:55

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է...

16:46

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր...

16:26

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության...

16:09

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են...

15:23

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

15:09

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի...

14:44

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ....

14:28

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում...

14:14

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն...

13:55

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի...

13:37

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44