Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Ռուբեն Առաքելյանը, որը բուժում է ստանում Գերմանիայում, արդեն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Այժմ նա սովորում է օգտագործել ձախ ձեռքը` դրանով գդալ բռնել, ինքնուրույն ուտել, ատամները մաքրել խոզանակով եւ այլն: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են Ռուբենի ազգականները:
Նրանց խոսքով, այդ ամենը նրան հեշտ չի տրվում, նա ասես նորից սովորում է օգտագործել այդ ձեռքը, բայց նա ջանքեր է գործադրում եւ առաջընթացն ակնհայտ է: Յուրաքանչյուր պրոցեդուրայի համար հատուկ ժամանակ է հատկացված եւ կլինիկայի մասնագետները նրա հետ ինտենսիվ աշխատում են:
Ռուբենի համար նաեւ հատուկ անվասայլակ են պատրասում, որը նա կկարողանա կառավարել ձախ ձեռքով, որը նա, հիշեցնենք, այժմ արդեն կարողանում է օգտագործել: Այդ անվասայլակի օգնությամբ նա կկարողանա տեղաշարժվել եւ ավելի ինքնուրույն կդառնա:
Ռուբենի վերականգնողական բուժման շրջանակում նաեւ փորձում են նրան ոտքի կանգնեցնել նրան պահող հատուկ սարքի օգնությամբ:
Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը զինվորական ծառայության ընթացքում ողնաշարի հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ նրա վերջույթները գործնականում անշարժացվել են: Գերմանացի բժիշկները, որոնք ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերականգնել դրանց շարժունակությունը եւ նրան օգնել ավելի ինքնուրույն դառնալ: Ռուբենն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գերմանիայում է:
Այս պահի դրությամբ նրա բուժման համար արդեն վճարված է, սակայն բացառված չէ, որ նա կարող է ողնաշարի վիրահատության եւ հետվիրահատական վերականգնման կարիք ունենալ. այդ դեպքում առկա միջոցները կարող են չհերիքել եւ նրա ընտանիքին եւս մի քանի տասնյակ հազար եվրո անհրաժեշտ կլինի:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44