Արգելապատերը խոչընդոտում են մարդկանց շփմանը, և նա, ով դրանք կառուցում է, դրանց գերին կդառնա: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մարոկոյից մեկնած ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ մարտի 31-ին ավարտել է իր առաքելական այցը: «Անհրաժեշտ է կառուցել կամուրջներ, այլ ոչ թե արգելապատեր: Կամուրջներն անհրաժեշտ են մարդկանց հաղորդակցման համար»,- ասել է Ֆրանցիսկոսը: Նրա ուղևորության թեմաներից մեկը դարձել է միգրացիան: Ռաբաթի «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կենտրոնում քահանայապետը հանդիպել է միգրանտների հետ: «Գլխումս չի տեղավորում, թե ինչպես կարելի է մարդկանց թողնել խեղդվելու Միջերկրականում: Այդպես չի լուծվի միգրացիայի լուրջ հիմնախնդիրը»,- ասել է Ֆրանցիսկոսը: Ըստ որում քահանայապետը մատնանշել է, որ Եվրոպան պետք է օգնի զարգանալու այն երկրներին, որտեղից փախչում են ոչ թե պատերազմներից, այլ սովից: «Ընդունելությունը պետք է լինի սրտանց: Եթե որևէ երկիր չի կարող ինտեգրել (միգրանտներին), նշանակում է անհրաժեշտ է խոսել այլ երկրների հետ»,- ասել է Պապը: Ավելի վաղ նա արդեն քննադատաբար է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մտադրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02