ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվելու փաստին:
Հարցին՝ արդյոք փոխնախարարն իրավասո՞ւ է միայնակ փոփոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատություններին տրամադրվող գումարը, Ա.Թորոսյանը նշեց, որ փոխնախարարը նման իրավասություն չունի ու դա արվում է նախարարի հրամանով:
«Փոխնախարարը միայնակ իրավասու չէ, դա արվում է նախարարի հրամանով», - նշեց Ա.Թորոսյանը։
Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, որ կաշառք տվողը Հանրապետական հիվանդանոցի ծննդատան սեփանատերն է եղել՝ նախարարը նշեց, որ տեղեկություն չունի՝ հավելելով. «Ես վստահ չեմ, որ Ռազմիկ Աբրահամյանն է եղել տվողը, որովհետև ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ԱԱԾ-ն նշել է, բայց եթե նույնիսկ Ռազմիկ Աբրահամյանն է եղել, Աբրահամյանի բժշկական կենտրոնը մեր այս տարվա պետական պատվերի գումարների բաշխման արդունքում մոտ 200 մլն դրամ ավելի քիչ գումար է ստացել, որովհետև ժամանակին ավելի շատ է ստացել, դա եղել է մեր ֆինանսավորման համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում»:
Դիտարկմանը, թե իրեն հաճախ անվանում են «գործ տվող» և պնդում, որ ինքն առողջապահության նախարար է, ոչ թե իրավապահ, որ մարդ բռնի, Թորոսյանն արձագանքեց. «Մենք մարդ չենք բռնում: Մենք ընդամենը մեզ հասանելի ինֆորմացիան, եթե կասկածելի է լինում, քրեական տարրեր պարունակելու տեսանկյունից կիսում ենք իրավապահ մարմինների հետ և վստահ եմ, որ չկիսողները պարտակում են այդ հանցագործությունները»:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02