Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսիին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները և հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա:
«Համոզված եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։
Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը:
«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ և վերահաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02