Ղարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները ներկա պահին մտել են փակուղի։ Այս մասին «Արցախի Հանրապետության կազմավորման օրինականությունը (լեգիտիմությունը) միջազգային իրավունքի տեսակետից» թեմայով գիտագործնական կոնֆերանսում ապրիլի 3-ին ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռ չի օգտագործել ողջ պոտենցիալը, որը կարող է հանգեցնել հակամարտության լուծմանը։ «Հակամարտությունն անհրաժեշտ է փոխադրել իրավական դաշտ, որից Հայաստանը դեռ չի օգտվել։ «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն, որը ձեւավորվել է 1996-ին եւ որն իրականացնում էր Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների ձախող քաղաքականությանը հակառակ քաղաքականություն, հանդես է գալիս հօգուտ միասնական մոտեցման ձեւավորման ղարաբաղյան հարցում, որում կարտահայտվի հակամարտության էությունը»,- նշել է նա։ Իր ելույթում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ այդ գործընթացին պետք է միանան ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի մակարդակով։ «Եթե մենք չճանաչենք ԼՂՀ օրինական կազմավորումը, ապա Բաքվի իշխանությունները կշարունակեն խոսել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վրա»,- պարզաբանել է նա։ Փորձագետ Ալեքսանդր Մանասյանն, իր հերթին, ասել է, որ հակամարտության վերլուծությունը հարկավոր է սկսել 20-րդ դարի իրադարձությունների ժամանակագրությամբ, երբ ձեւավորվել է Ադրբեջանական Հանրապետությունը։ «Լեռնային Ղարաբաղը չի մտնում անկախ Ադրբեջանի կազմի մեջ։ Դա վկայում է այն մասին, որ ժամանակակից Ադրբեջանը, իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հայտարարելով, չի կարող հավակնել ԼՂՀ տարածքին»,- նշել է փորձագետը։ Կոնֆերանսի մասնակիցները կընդունեն հայտարարություն, որը կուղղվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ Հայաստանի կառավարությանը։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02