Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունը, որն ուղղված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ծրագրերի իրականացումն ավելի համակարգված և որակյալ դարձնելուն, ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կառուցվածքում ավելացվել է նոր ստորաբաժանում՝ հավաստագրման կենտրոն: Այն բաղկացած է երեք բաժնից՝ ՇՄԶ ծրագրերի գնահատման բաժին, ՇՄԶ հավաստագրերի տրամադրման բաժին և բուժաշխատողների կադրերի ռեգիստր: Կենտրոնն զբաղվելու է ավագ և միջին բուժաշխատողների, ինչպես նաև դեղագործների և դեղագետների որակավորմամբ, ինչը կրելու է շարունակական բնույթ: Կառավարության առաջիկա օգոստոսի 4-ի նիստում նախատեսվում է ընկերության մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերման համար հատկացնել մոտ 28 մլն դրամ: Որոշման ընդունման դեպքում առկա խնդիրների կարգավորումը կունենա հետևյալ բնույթը. կընդլայնվի ընկերության գործունեությունը, մասնավորապես՝ ՇՄԶ ծրագրերը, կապահովվեն հավաստագրման կենտրոնի աշխատանքի ընդլայնման բավարար պայմաններ՝ այլ ծրագրերի հատկացումների նվազեցման հաշվին: Նվազեցումը կատարվելու է ՀՀ 2015թ. պետբյուջեի տվյալ ծրագրերի փաստացի կատարողականի հիման վրա: Հաջորդ որոշման նախագիծը բխում է ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունից: Միջազգային փորձագետների գնահատմամբ կենտրոնի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցնելու, ինչպես նաև ISO 17025 հավաստագրի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է առնվազն 3000-3500 քմ տարածք: Նախագծով առաջարկվում է ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի գույքի կազմից առանձնացնել ընկերության գործունեության համար չօգտագործվող տարածքները և հանձնել ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի սեփականությանը՝ ապահովելով կենտրոնի բնականոն և արդյունավետ գործունեությունը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02