ԱՄՆ-ը կարծում է, թե կկարողանա աշխարհում խաղի կանոններ հաստատել, դա ափսոսանք է առաջացնում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարությունները Հյուսիսային ծովային ճանապարհի միջազգայնացման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ես այժմ չեմ պատրաստվում տալ ԱՄՆ գործողությունների բնորոշումը, որն իսկապես կարծում է, թե միայն ինքն է կարող երաժշտություն պատվիրել ու ստեղծել իր սեփական կանոնները։ Սա առանձին թեմա է, բայց այն գոյություն ունի, ցավոք, այն պետք է նկատի ունենալ, երբ քննարկում ենք այս կամ այն հարցերը»,- ասել է նա՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգում ընթացող Արկտիկական համաժողովում։ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախումբը հանդես է գալիս որպես համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկեր։ Ավելի վաղ ԱՄՆ ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Ջեյմս Ֆոգոն ասել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ռուսաստանին եւ Չինաստանին տիրապետել Արկտիկայում եւ վերահսկել Հյուսիսային ծովային ճանապարհը՝ նշելով, որ այդ տարածաշրջանը պետք է հավասարապես օգտագործվի Արկտիկական խորհրդի բոլոր երկրների կողմից եւ ոչ ոք իրավունք չունի հավակնել դրան։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը նշել էր, որ իր երկիրը ծրագրում է մեծացնել ռազմական ներկայությունն Արկտիկայում, «որպեսզի պաշտպանի ՆԱՏՕ հյուսիսային թեւը Ռուսաստանից»։ ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քյորտիս Սկապարոտին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զսպել Ռուսաստանին Արկտիկայում։
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02