Ստամբուլում ծեծի են ենթարկել Evrensel թերթի հղի աշխատակցուհի Հազալ Օլմեզին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին։ Նշվում է, որ ծայրահեղական հայացքներ ունեցող անձինք հղիության վեցերորդ ամսում գտնվող կնոջը ծեծել են բաց հագուստով փողոց դուրս գալու համար։
«Ես իմ սովորական երթուղով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ ինչ-որ մեկը հանկարծ քաշեց մազերս։ Շրջվեցի ու փարանջայով կին տեսա։ Հարցրեցի, թե ինչ է պատահել, բայց նա սկսեց հարձակվել ինձ վրա, մեղադրելով, որ բաց հագուստ եմ կրում ու Գյուլենի կողմնակիցն եմ (ընդդիմադիր իսլամական քարոզիչ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ)»,- պատմել է Օլմեզը։
Նրա խոսքերով՝ հարձակմանը մասնակցել են երկու կին և մեկ տղամարդ։ Հարձակվողները տուժածին հայտնել են, որ այսուհետ նա պետք է հագնվի այնպես, ինչպես իրենք են ուզում, և ենթարկվի նրանց, ինչից հետո սկսել են կնոջը ծեծել ու անցորդներին իրենց միանալու կոչեր անել։
Օլմեզը մանրամասնում է, որ իսլամիստների խումբը ծեծկռտուքը չի դադարեցրել նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն ընկել է գետնին։ Այնուհետև մի տարեց կին հարձակվողներին համոզել է դադարեցնել դաժան գործողություններն ու փրկել է կնոջը։
Տուժածը պատմում է, որ ինքը չի կարողացել բժշկից ստանալ իրեն հասցված վնասվածքների մասին տեղեկանք, սակայն վերջինս նրան խորհուրդ է տվել ոստիկանություն դիմել ու բանավոր կերպով հաստատել է, որ նրա պտուղը հարձակման արդյունքում կարող է վնասված լինել։
tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02